Ռուսներին հեռացնելով «Զվարթնոցից»՝ ՀՀ-ն ՌԴ-ից վերադարձրեց ինքնիշխանության կարևոր բաղադրիչ․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից հեռանում են։ Ահա այսպես է ռուսական պետական Սպուտնիկ լրատվամիջոցը ներկայացրել այս փաստը․ «հեռանում են տասնյակ տարիների անբասիր ծառայությունից հետո։ Ռուսաստանի ԱԴԾ-ն հայկական կողմին փաստացի պահպանության է հանձնել Հայաստանի անկախությունից ի վեր 32 տարի պահպանվող օդային տարածքում գտնվող պետական սահմանը»:
Արձանագրության մեջ նշվում է, որ «ռուս մասնագետներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ազգային կադրերի պատրաստման գործում»։
«Ձեր ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Կարելի է վստահորեն ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է»,- ասել է ՌԴ-ի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
Հրաժեշտի միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը և ՀՀ ԱԱԾ սահմանապահները:
«Ազատ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր Էդգար Առաքելյանը, Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով այս իրադրությունը, ասում է, որ սա վկայում է ռուսական քաղաքականության ձախողման և ռեգիոնից ռուսական գործոնի հեռացման մասին․

«Ռուսների հեռացումը «Զվարթնոց»-ից իրար շնորհավորելու լավ առիթ է, մենք պետություն ենք, որը կարող է հսկել իր օդային սահմանը։ Սա ՀՀ ինքնիշխանության կարևոր կոմպոնենտների հետվերադարձ է ՀՀ-ին, որը ժամանակին տրվել է ՌԴ-ին։ Բնական է, որ ՀՀ օդային սահմանը պետք է հսկեն հայկական սահմանապահ ծառայությունները։ ՌԴ-ն ՀՀ-ի գաղտնի տեղեկությունները Ադրբեջանին կարող է փոխանցել, քանի դեռ՝ ՀՀ-Իրան անցակետում են կանգնած ռուսները։ «Զվարթնոց»-ից հեռանալուց հետո նաև Իրանի սահմանից պետք է դուրս գան ռուսները, անտրամաբանական է նրանց մնալը այնտեղ։
ՌԴ-ն դուրս է գալիս ռեգիոնից՝ «Զվարթնոց»-ից հեռանում են։ Վստահությունը ռուսների նկատմամբ զրո է, ռուսների ներկայությունը խնդիր է առաջացնում ՀՀ անվտանգության համար, նաև՝ Արևմուտքի հետ հարաբերություններում, հետևաբար՝ ռուսները պետք է դուրս գան նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանից։ Մենք պետք է հսկենք մեր սահմանները։ Թուրքական բանակը եթե հարձակվի ՀՀ-ի վրա, ՌԴ-ի 102-րդ բազան չի կանգնեցնելու․ ռուս սահմանապահները պետք է հեռացվեն նաև Թուրքիայի սահմանից»,- նշեց Էդգար Առաքելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան