Այս սպանությունը շոկային էր․ շատ խոցելի է Իրանի ներքին անվտանգային համակարգը, հարվածը դա բացահայտեց․ Սաքո Արյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

Արևմուտքում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում, հայտարարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։  Հանիեն և նրա թիկնապահներից մեկը զոհվել են, երբ նրանց նստավայրը թիրախավորվել է Թեհրանում, հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը։ Նախօրեին «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ «Ալ-Հադաս» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանի ժամանակով գիշերը ժամը երկուսին «բառացիորեն անկողնում»՝  հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարձակումը հետաքննվում է: «ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է, որ պատճառը «սիոնիստական նենգ հարձակումն է»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրողանը խստորեն դատապարտել է Հանիեի սպանությունը և խոստացել Թուրքիայի հետագա աջակցությունը Գազայի հատվածին։ X սոցցանցում նա գրել է, որ Հանիեի սպանության նպատակն է խարխլել Գազայի դիմադրությունը և պաղեստինցիների արդար պայքարը։

«Իրանը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը, արժանապատվությունը, պատիվն ու հպարտությունը և կստիպի ահաբեկիչներին զղջալ Թեհրանում վախկոտ արարքի համար», – հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն՝ անդրադառնալով Հանիեի սպանությանը։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Իրանի նախագահը չի մանրամասնել։
Երեկ երեկոյան իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, կա առնվազն մեկ զոհ, մոտ մեկ տասնյակ վիրավոր։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախային հարված է հասցրել «Հեզբոլա»-ի հրամանատարին, որին պատասխանատու է համարում Գոլանի բարձունքներում անցած հանգստյան օրերին 12 երեխաների և դեռահասների կորստի պատճառ դարձած հարվածի համար։ Մերձավոր Արևելքի խնդիրներն ուսումնասիրող լրագրող Սաքո Արյանը Factor TV-ի հետ զրույցում մանրամասնում է իրավիճակը․
«Իսրայելը բազմաբևեռ հարված հասցրեց, սպանված է «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարը, կիսաքաոսային վիճակում է նաև Բեյրութը։ Այս հարվածը և սպանությունը շոկային էր, և բացահայտվեց ևս մեկ անգամ, որ շատ խոցելի է Իրանի ներքին անվտանգային համակարգը։ «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարի սպանությունը խառնեց խաղաքարտերը, Իսրայելի հետ բանակցությունը ի չիք կդառնա։ Էրդողանը ծանր լծի տակ դրեց ինքն իրեն, ասաց՝ Ղարաբաղ մտանք, պետք է հասկանալ՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքը ո՞ւր է տանում»,- ասաց լրագրողը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան