Ադրբեջանը նյարդային պատասխանեց Էրդողանի բացահայտմանը՝ Թուրքիան 44-օրյային մասնակցել է․ Լեոնիդ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է այն փաստը, ինչը հմտորեն փորձում է թաքցնել Ադրբեջանի նախագահը։ Նախօրեին Ռիզե քաղաքում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը սպառնալիքներ ուղղեց Իսրայելին՝ միաժամանակ խոստովանելով, որ Թուրքիան 2020 թվականին անմիջականորեն մասնակցել է 44-օրյա պատերազմին․ «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մուտք գործեցինք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք Իսրայելի հետ անել։ Նման բան չանելու որևէ պատճառ չունենք։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք դիմել այդ քայլին», – հայտարարել է Էրդողանը։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Էրդողանին․ «Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին (2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում), և նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս շնորհակալություն է հայտնել նրանց։ Այլ պետությունների զինված ուժերը չեն մասնակցել մարտերին»։

Իրապե՞ս միայն քաղաքական է եղել Թուրքիայի մասնակցությունը։ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ քաղաքական իմաստով հետաքրքիր հայտարարություն էր.

«Այստեղ պետք է հասկանալ՝ Էրդողանը էմոցիոնալ խոսակցությա՞ն մեջ դա ասաց և անկեղծացած, թե պլանավորված էր գրել իր ելույթը այդ համատեքստում։ Ադրբեջանում բավականին նեգատիվ արձագանք ստացավ այս հայտարարությունը, ասացին, որ չի եղել այդպիսի բան, որովհետև Ադրբեջանը չի ընդունում, որ իրենց պատերազմի ժամանակ ուրիշ օգնողներ են եղել։ Դա կապված է Ադրբեջանի ներքին քաղաքականության հետ, Ալիևի համար ավելի դրական է այն պատկերը, երբ ինքն է միայնակ հաղթել այդ պատերազմում։ Սա կարող է այդ թեզի վրա նեգատիվ էֆեկտ ունենալ»,- ասաց Լեոնիդ Ներսիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան