Իսրայելն անօդաչու սարքեր է արձակել Լիբանանի ուղղությամբ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Լիբանանի ուղղությամբ՝ սպանելով «Հըզբոլլահ»ի երկու անդամների։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Լիբանանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարվածներից մեկն ուղղված է եղել մոտոցիկլետին Մեյս ալ-Ջաբալ և Շաքրա քաղաքների սահմանին, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, մեկ երեխա վիրավորվել է: Երկրորդ հարվածի հետևանքով տուժել է ևս երկու մարդ։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ի զինյալներին և ենթակառուցվածքներին: Իսրայելական Yedioth Ahronoth-ը, վկայակոչելով անանուն պաշտոնյաներին, հաղորդում է, որ Իսրայելի պատասխանը կլինի «տարողունակ, բայց հզոր»: Պարբերականը գրում է, որ տարբերակները կարող են ներառել այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են կամուրջները, էլեկտրակայանները և նավահանգիստները, ինչպես նաև հարձակումներ «Հըզբոլլահ»-ի զենքի պահեստների վրա:

Կանխատեսելով իսրայելական հարձակումները՝ «Հըզբոլլահ»-ը և նրա հետ կապված խմբերը տարհանել են որոշ դիրքեր Լիբանանի և Սիրիայի այն հատվածներից, որոնք կարող էին թիրախ դառնալ, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով լիբանանյան խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրին:

Իսրայելի պատասխան գործողությունների մտավախությունը տարածվել է նաև Բեյրութի միջազգային օդանավակայանում: AJ-ի աղբյուրները հայտնել են, որ այս գիշեր օդանավակայանի երկնքում իսրայելական անօդաչու սարքեր են թռել:

The Times of Israel-ը նշում է, որ «Հըզբոլլահ»-ը հաստատել է իր երկու անդամների մահը, որոնք եղել են մեքենայի մեջ և մոտոցիկլետի վրա։