Զախարովան արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով» հայտարարությանը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ ԱՄՆ-ի մեղքով տեղի է  ունեցել Իրաքում, ամերիկյան արտաքին քաղաքականության բացարձակ չարիքի, նրա հանցավոր բնույթի և ապակառուցողական կողմնորոշման հոմանիշ է դարձել։ Արդյո՞ք իսրայելցի նախարարի այդ խոսքերը միջազգային նման գործունեության հավանություն չեն նշանակում»,- գրել է Զախարովան իր տելեգրամ-ալիքում։

Նա նշել է, թե Իրաքում տեղի է ունեցել «ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների, ինչպես նաև նրանց միացածների հարձակումը ինքնիշխան պետության վրա կեղծ պատրվակներով»:

«Մինչ այդ, ամերիկյան կառավարությունը համառորեն ստում էր և քարոզում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ առկայության մասին։ Այնուհետև հետևել է արևմտյան երկրների կողմից Իրաքի անօրինական օկուպացիան, ինքնիշխան պետության օրինական առաջնորդի հանցավոր սպանությունը, խելագար մահապատիժների և հաշվեհարդարների շղթան պաշտոնյաների և քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչպես նաև երկար տարիներ իրաքյան պետականության նկատմամբ ծաղրանքը»,- գրել է Զախարովան՝ նշելով, թե «ոչ ոք նույնիսկ չի հաշվել, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել՝ վկայակոչելով հարյուր հազարավոր և նույնիսկ մեկ միլիոն թվեր», և «իր երկրից վտարված իրաքցի զինվորականներն անցել են ընդհատակ և, ոչ առանց Արևմուտքի մասնակցության, վերածվել են ԻԼԻՊ-ի»։

Նշենք, որ ի պաստասխան Էրդողանի սպառնալիքների՝ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահին համեմատել էր Սադամ Հուսեյնի հետ։

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- գրել էր Կացը X-ի իր միկրոբլոգում։