Ֆրանսիայում անհայտ անձինք վնասել են հեռահաղորդակցության ցանցերը

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայում երկաթգծերի վրա մի շարք հրկիզումներից երեք օր անց հարձակում է իրականացվել երկրի հեռահաղորդակցության ցանցերի վրա։ Ֆրանսիայի մի քանի շրջաններում անհայտ անձինք վնասել են հեռահաղորդակցության օպերատորների օպտիկամանրաթելային ցանցերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայի կառավարության թվային տեխնոլոգիաների գծով պետքարտուղար Մարինա Ֆերարիի խոսքով՝ հարձակվողների գործողությունները «տեղային հետևանքներ են ունեցել» օպտիկամանրաթելային կապի միջոցով ինտերնետ հասանելիության, ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսակապի համար:

«Ես խստորեն դատապարտում եմ այս վախկոտ և անպատասխանատու գործողությունները»,- նշել է Ֆերարին։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ վնաս է գրանցվել Ֆրանսիայի 101 դեպարտամենտներից վեցում, մինչդեռ Փարիզը, որտեղ անցկացվում են Օլիմպիական խաղերը, չի տուժել։

Ֆրանսիայի հարավում, Փարիզի մերձակայքում գտնվող Ուազ և Լյուքսեմբուրգի հետ սահմանի մոտ գտնվող Մոզ դեպարտամենտներում երկուշաբթի գիշերը կտրվել են մալուխները, իսկ ֆրանսիական SFR, Free և Bouygues Telecom ընկերություններին պատկանող կայանները վանդալիզմի են ենթարկվել, հաղորդում են Le Parisien-ը և BFM TV-ն։

Վնասի չափը դեռևս հայտնի չէ, հետաքննություն է սկսվել։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք կապ կա նոր դեպքերի և երեք օր առաջ երկաթուղում իրականացված դիվերսիաների միջև։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները կասկածում են ձախ ծայրահեղական ուժերի ներկայացուցիչներին հուլիսի 26-ին՝ Օլիմպիական խաղերի բացման օրը արագընթաց երկաթգծերի վրա հարձակումների մեջ։