ՌԴ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում՝ Կոտելնիկովո կայարանի մոտ, ռելսերից դուրս է եկել Կազան-Ադլեր մարդատար գնացքի ութ վագոն: Այս մասին գրում են ռուսական տելեգրամ ալիքները, որոնց վկայակոչում է Current time-ը։

Միջադեպը, ըստ ականատեսների, տեղի է ունեցել բեռնատարի վարորդի պատճառով, որը մեքենայով դուրս է եկել երկաթուղային անցման վրա։ Գնացքում 800 ուղևոր է եղել։

«Ինտերֆաքս»-ն էլ, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, գրում է, որ կարող էր վիրավորվել մինչև 100 մարդ։ Shot տելեգրամ-ալիքը հաղորդում է 37 վիրավորի մասին, որոնց թվում՝ վեց երեխա։ Չորս մարդ հոսպիտալացվել է։

Բեռնատարի վարորդը նույնպես հոսպիտալացվել է։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ուղևորներն իրենք են դուրս եկել գնացքի վագոններից։ Նրանց օգնություն են ցուցաբերել տեղում կամ տեղափոխել հիվանդանոցներ։

«Ռուսական երկաթուղիներ»-ից հաստատել են, որ վթարը տեղի է ունեցել ԿԱՄԱԶ-ի վարորդի պատճառով, որը ժամը 12:35-ին մեքենայով դուրս է եկել երկաթուղային անցման վրա։ Այս հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Հաղորդվում է, որ վթարի հետևանքների վերացման համար ներգրավված է ավելի քան 320 մարդ և 100 միավոր տեխնիկա։