Երկաթգծի վրա դիվերսիաներն իրականացրել են ծայրահեղ ձախերը․ Ֆրանսիայի ՆԳՆ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայում ձերբակալվել է ծայրահեղ ձախակողմյան ակտիվիստ՝ Երկաթուղիների ազգային ընկերության երկաթուղային գծերում դիվերսիաներին մասնակցելու կասկածանքով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը France 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ քննիչները կարողացել են բացահայտել դիվերսիայի մի քանի պոտենցիալ մասնակիցների։ Նրա խոսքով՝ հարձակումները եղել են միտումնավոր, «շատ ճշգրիտ և նպատակային»։ Նախարարը պարզաբանել է, որ սա «ծայրահեղ ձախերի տիպիկ գործելաոճն է»։

Ոստիկանությունը դեռևս չգիտի՝ նրանք ինքնուրո՞ւյն են գործել, թե՞ ինչ-որ մեկի հանձնարարությամբ, հավելել է Դարմանենը։

Ձերբակալվածի ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Ըստ AFP-ի՝ նրա մեքենայում ոստիկանները հայտնաբերել են տեխնիկական սենյակներ մուտք գործելու բանալիներ, մետաղալարեր կտրող սարքեր և բանալիների ունիվերսալ հավաքածու։

Հուլիսի 26-ին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից մի քանի ժամ առաջ, հրդեհներ էին բռնկվել Ֆրանսիայի ազգային երկաթուղիներ ընկերության երեք արագընթաց երկաթուղային գծերում։ Ընկերության ղեկավարությունը հայտնել է դիվերսիայի մասին: