Լեհաստանի ԱԳՆ-ն Հունգարիային առաջարկում է դուրս գալ ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից ու դաշինք ստեղծել Պուտինի հետ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Լեհաստանի ԱԳ փոխնախարար Վլադիսլավ Թեոֆիլ Բարտոշևսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է իր երկիրը դուրս բերել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից և միություն ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք իրեն այդքան էլ դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում իրեն: Ինչո՞ւ Օրբանը դաշինք չի ստեղծում Վլադիմիր Պուտինի և այդ տիպի այլ ավտորիտար պետությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դիվանագետը Onet.pl-ի հետ զրույցում։

Նա Օրբանի քաղաքականությունը անվանել է «հակաեվրոպական, հակաուկրաինական  և հակալեհական»։

Լեհաստանի ԱԳ փոխնախարարը նաև հիշեցրել է, որ Օրբանն արգելափակում է 2 մլրդ զլոտին (468 միլիոն եվրո)՝ Վարշավայի կողմից Ուկրաինային փոխանցված ռազմական տեխնիկայի փոխհատուցման  համար։

«Մենք Ռուսաստանի հետ բիզնես չենք անում՝ ի տարբերություն վարչապետ Օրբանի, որը գտնվում է միջազգային հանրության բակերում՝ և՛ Եվրամիությունում, և՛ ՆԱՏՕ-ում»,- արձագանքելով Լեհաստանի հասցեին Օրբանի քննադատությանը՝ ասել է Բարտոշևսկին։

Հունգարիայի վարչապետը ավելի վաղ քննադատել էր, իր բնորոշմամբ, ԵՄ-ի և ամբողջ Արևմուտքի սխալ քաղաքականությունը, ինչպես նաև «Լեհաստանի երկերեսանիությունը»:

«Լեհերը երկերեսանի քաղաքականություն են վարում, նրանք քննադատում են մեզ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների համար, բայց իրենք բիզնես են անում Ռուսաստանի հետ միջնորդների միջոցով։ Ես երբեք չեմ տեսել  նման երեսպաշտություն պետության կողմից»,- ասել էր Օրբանը։

Բացի այդ, նա Վարշավային մեղադրել էր Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը փոխելու մեջ՝ թուլացնելով «Բեռլին-Փարիզ առանցքը՝ հօգուտ Լոնդոն-Վարշավա-Կիև-Բալթյան երկրներ-Սկանդինավիա նոր կոնֆիգուրացիայի»: Հունգարիայի վարչապետի խոսքով՝ դա ենթադրում է իր երկրի կարևորության թուլացում և տանում է «Լեհաստանի հին ծրագրի» իրականացմանը։