Մինչև սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակաշրջան է. ՆԳՆ

Լուրեր

09.09.2026 | 12:45
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, 2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք։

«Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։

«Մենք իրականացնում ենք այդ տարածքների մշտադիտարկում ՝ ներառյալ անօդաչու թռչող սարքավորումներով, բարձրախոսերով և ԱԹՍ-ներով իրականացնում ենք իրազեկման աշխատանքներ, մարդաշատ վայրերում տեղադրում ենք հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ պաստառներ, մարդաշատ վայրերում բաժանում ենք թռուցիկներ»,- ասում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը:

Անտառները կազմում են մեր հանրապետության տարածքի 11 տոկոսը։ Մասնագետները վստահեցնում են՝ անտառային հրդեհների առաջացման պատճառը հիմնականում մարդկային անզգուշությունն է։

Ուստի արգելվում է.

1) չնախատեսված տեղերում վառել խարույկ.
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից.
4) այրել չոր խոտ կամ խոզան.
5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

«Բացի հրդեհային օջախների կանխատեսումից, ստանում ենք նաև եռօրյա կանխատեսում՝ հրդեհային հնարավոր ռիսկերի մակարդակի վերաբերյալ։ Այս ամենին զուգընթաց՝ նվեր ենք ստացել հիդրոօդերևութաբանական կայան, որը տեղադրելով կոնկրետ տեղանքում, կարողանում ենք ստանալ իրական ժամանակում քամու ուղղությունը, քամու արագությունը, ջերմաստիճանային նշումները, կարողանում ենք դուրս բերել վառվող նյութի խոնավության տոկոսային հարաբերակցությունը»,- ասում է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ մոնիթորինգի և կանխատեսման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Տաթևիկ Սիմոնյանը:

Անտառային հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում պետք է փորձել հանգցնել այն: Կարելի է օգտագործել ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:
Համոզվել, որ կրակը մարել է ու չի բորբոքվի, նոր միայն հեռանալ:

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք՝ 911։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2023 թ. օգոստոսի 7-ին ստեղծվել է անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։