Թուրքիայում ընկերությունն աշխատանքից հեռացրել է 70 աշխատակցի՝ երկրաշարժի գոտում ապօրինի շինարարությանը դեմ արտահայտվելու համար

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Թուրքական ընկերությունը, որը երկրաշարժից տուժած Հաթայի Սամանդաղի շրջանում տներ է կառուցում պետական ​​բնակարանային զարգացման վարչության (TOKİ) համար, աշխատանքից ազատել է 70 աշխատակցի՝ առանց նրանց աշխատավարձ վճարելու՝ «աշխատանքները ժամանակին չավարտելու համար»։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ աշխատակիցները հայտարարել են՝  ընկերությունը փորձում է շարունակել շինարարությունը ապօրինի գործողություններով և անորակ նյութով։ Աշխատողներից երկուսը ինքնասպանության փորձ են կատարել՝ ի նշան բողոքի, բարձրանալով շինհրապարակում գտնվող կռունկի վրա։

Սամանդաղի շրջանի նահանգապետը և ոստիկանությունը, որոնք ժամանել էին շինհրապարակ՝ ընկերության և աշխատողների միջև «ոսկե միջին» գտնելու համար, չեն կարողացել համոզել ընկերությանը վճարել աշխատավարձերը։

Աշխատողների փաստաբան Ջումա Իրմակը ասել է, որ շինարարությունը ժամանակին չավարտելու պատճառը «նյութերի պակասն է»:

«Բանվորներն ասում են, որ նախագծում եղել է 40 պարկուճ (ամրապնդող պողպատ, որը փաթաթվում է սյուների շուրջ), սակայն ընկերությունը կրճատել է դրանց թիվը մինչև 20»,-ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ բանվորները ցանկացել են շենքերը կառուցել նախագծին համապատասխան, սակայն նյութերի անբավարարության պատճառով շինարարությունը չի ավարտվել։

Տեղական լրատվամիջոցները նաև լուսանկարներ են տարածել շինհրապարակից, որոնք հաստատում են թերությունների առկայությունը:

«Ես այս ոլորտում մասնագետ չեմ, բայց շենքերը զննել եմ, պարզ է, որ կցամասերի, ամրագոտիների հետ կապված խնդիրներ կան, բանվորներն էլ են առարկում սրան»,-ասել է փաստաբան Իրմակը։

Նա հայտնել է, որ դիմել են ճարտարապետների և ինժեներներից կազմված անկախ թիմին, որպեսզի գան և ստուգեն շենքերը։  «Փետրվարի 6-ի աղետը վերապրեցինք, և հիմա մեզ ուզում են հետ վերադարձնել գերեզմաններ»,- ասել է փաստաբանը։

Սամանդաղը  լրջորեն տուժել էր 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով, և շատ փրկվածներ մնացել են առանց տների։

Էմմա Չոբանյան