Իսրայելը հայտարարել է Լիբանանին «ջախջախիչ հարված հասցնելու» պատրաստակամության մասին

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը «գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում և ունակ են ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել հարևան Լիբանանին»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը երկրի հյուսիսում տեղակայված բնակավայրերի վարչակազմերի ղեկավարների հետ հանդիպմանը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ այդ տեղեկությունների՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների սահմանին օպերատիվ իրավիճակը, Բարը զեկուցել է իսրայելական ավիացիայի գործողությունների մասին, որը պարբերաբար հարվածներ է հասցնում «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների դիրքերին Լիբանանի հարավում։

«Մենք պատրաստ ենք պատերազմի։ Իսրայելի ռազմաօդային ուժերը լիակատար պատասխանատվություն են կրում բոլոր օպերատիվ ծրագրերի իրականացման համար: Եվ ջախջախիչ ու մաքսիմալ մահացու հարված է հասցվելու թշնամուն, ում հետ ծանոթ ենք։ Անակնկալներ կլինեն»,- ասել է իսրայելցի գեներալը։ Ըստ նրա՝ Եմենի Խոդեյդա նավահանգստին իսրայելական օդուժի հարվածի թիրախը ոչ միայն Անսար Ալլահ շարժման հութի ապստամբներն էին, որոնք ավելի վաղ անօդաչու թռչող սարք էին արձակել Թել Ավիվի ուղղությամն, այլև դա ազդանշան էր ողջ տարածաշրջանում Իսրայելի հակառակորդներին։