ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն պատգամավորի թեկնածու է առաջադրվել Մեջլիսի ընտրություններում

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն որոշել է մասնակցել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք  արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ  Փոլադ Բյուլբյուլօղլուն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂ Շուշի-Ակնա-Մարտունիի թիվ 124 ընտրատարածքից։ Բյուլբյուլօղլուն Ռուսաստանում դեսպան է աշխատում 2006 թվականից։

Հուլիսի 24-ի տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1200 անձ, որոնցից 31-ը գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու։

Նշենք,որ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։