Պուտինն ընդունել է Ասադին

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Սիրիայի նախագաh Բաշար Ասադը  ժամանել է  Մոսկվա և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումը, գրում է ՌԲԿ-ն։

Մերձավոր Արևելքում իրավիճակը վատթարանալու միտում ունի, այն ուղղակիորեն ազդում է Սիրիայի վրա։ Այս մասին հայտարարել է Պուտինը իր սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մենք հնարավորություն ունենք խոսելու մեր հարաբերությունների ամբողջ համալիրի մասին, մենք վաղուց չենք տեսնվել։ Իհարկե, ինձ շատ է հետաքրքրում ձեր կարծիքը, թե ինչպես է զարգանում իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ։ Ցավոք սրտի, այն սրման միտում ունի, մենք դա տեսնում ենք։ Դա ուղղակիորեն վերաբերում է նաև Սիրիային»,- ասել է  Պուտինը։

Ասադն էլ իր հերթին շատ կարևոր է համարել Պուտինի հետ բանակցությունները՝ ամբողջ աշխարհում և Եվրասիական տարածաշրջանում իրադարձությունների հնարավոր հեռանկարների և սցենարների շուրջ։

Սիրիայի նախագահը Մոսկվա է ժամանել նախօրեին՝ հուլիսի 24-ին։ Նրա նախորդ այցը Ռուսաստան տեղի էր ունեցել 2023 թվականի մարտի 15-ին։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը աջակցություն էր հայտնել ՌԴ-ին Ուկրաինայում ռազմական գործողությունների համատեքստում։

2024 թվականի մարտին Պուտինը և Ասադը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում նշվել էր Մերձավոր Արևելքի ճգնաժամային իրավիճակը և Սիրիայի համար ահաբեկչական վտանգը։