214 մլն դրամ` Քաջարանի թունելի կառուցման համար. նոր վարկ վերցնելու որոշում կայացրեց կառավարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Թեմայի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը ներկայացրել է որոշ տվյալներ, թե Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածներում իրականացվող աշխատանքներն ինչ փուլում են։ «Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք շինարարությունը։ Հաջորդը՝ 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից դեպի Գյումրի՝ մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երևանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ: Այս տարի այդ ճանապարհի վրա ևս որոշ հատվածներ մենք կբացենք երթևեկության համար, բայց միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարի ամռանը։ Հիմա այս խնդիրները լուծելուց և շինարարական պրոցես սկսելուց հետո, մենք Ձեզ հետ միասին կենտրոնացել ենք արդեն հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ Եվ առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, դա Հայաստան-Իրան սահմանից սկսած Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»,-ներկայացրել է ՏԿԵ նախարարը և հավելել, որ մյուս հատվածը, որը կհաջորդի Ագարակ-Քաջարանին, դա Քաջարանի թունելն է, որի մասին խոսվեց և որին կհաջորդի Քաջարան-Սիսիան 60 կմ հատվածը: