Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. ովքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գործադիրը որոշում է կայացրել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» : Այն մշակվել է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության N Վ/198-2023 արձանագրության 3-րդ կետի 1.8 ենթակետի հանձնարարականի, ինչպես նաև պայմանավորված է անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման և շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքների ամրապնդմանը և ամուսնալուծությունների կանխարգելմանը:

Որոշմամբ առաջարկվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը, այդ թվում. 1. ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, տարիքային շեմը 36-ից բարձրացնել է մինչև 40 տարեկանը ներառյալ: Շահառուների այս խմբում հաշվարկը կատարվել է, հիմք ընդունելով նշված տարիքային խմբում ամուսնացած կանանց համամասնությունը և առաջնային անպտղության ցուցանիշը (1,3%), 2. 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղություն ունեցող` գործող որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին, 3. 28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նաև ներկայացրել է, որ ծրագրում ընդգրկվածության բավականին լավ ցուցանիշներ կան և ներկայացրել թվեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ծրագիրը տարեցտարի ընդլայնվել: «Ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019 թվականին և շարունակվելով՝ 2020 թվականին ընդամենը 49 երեխա է ծնվել, 2021 թվականին՝ 76 երեխա, 2022 թվականին՝ 128 երեխա, 2023 թվականին՝ 159 երեխա, 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել: Նշեմ, որ նաև հղիների նման կտրուկ աճ ունենք, ինչը նշանակում է, որ առաջիկայում այս ծնված երեխաների թիվը կմեծանա»,-ընդգծել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ ծրագրի արդյունավետությունը գնահատվում է նաև դուրս գրված երեխաների ցուցանիշով, որը կազմում է 33 տոկոս, որը բավականին լավ ցուցանիշ է: