Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ Էրդողանի կուսակիցները հարձակվել է ընդդիմադիր պատգամավորի վրա․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում նախօրեին Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները հարձակվել են քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալի Բոզանի վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Տրանսպորտի նախկին նախարար, այժմ իշխող ուժի պատգամավոր Ադիլ Քարաիսմայիլօղլուն պատգամավոր Բոզանին բռունցքով հարվածել է՝ «գող», «անբարոյական», և «ահաբեկիչ» անվանելով։ Բոզանը մինչ այդ ելույթ էր ունեցել՝ կոշտ քննադատելով իշխող կուսակցության հարկային քաղաքականությունը։

«ԱԶԿ-ն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜIK) միջոցով ամեն ամիս պարբերաբար գողություն է անում աշխատողների, պետական ​​ծառայողների և թոշակառուների գրպաններից։ Սակայն աշխատողների ձայնը, ում աշխատավարձը գողանում են, ցավոք, չի լսվում։ Ես ուզում եմ գոռալ այն քաղաքացիների անունից, ում աշխատավարձը գողանում են՝ գո՛ղ, գո՛ղ, գո՛ղ։ ԱԶԿ-ն գողանո՛ւմ է, ԱԶԿ-ն գողանո՛ւմ է, ԱԶԿ-ն գողանո՛ւմ է»,- հայտարարել էր նա։

ԱԶԿ-ի շարքերից արձագանքել են՝ «Անհարգալից մի՛ եղիր», «Անբարոյական մի՛ եղիր», «Գնա բերանդ լվա՛»։

Բոզանը պատասխանել է․ «Դուք չե՛ք կարողանում արտահայտել ձեր մտքերը, և քանի որ չեք կարողանում արտահայտել ձեր մտքերը, դուք միայն վիրավորանքների եք դիմում: Ձեր բերաններից կեղտի հոտ է գալիս»։ ԱԶԿ-ի պատգամավորները բղավել են՝ «Իջի՛ր այնտեղից, անպատկա՛ռ մարդ»։ Երբ Բոզանը հակադարձել է՝ «Դո՛ւք եք անհարգալիցն ու անբարոյականը», ԱԶԿ պատգամավորները քայլել են դեպի ամբիոն և փորձել են Բոզանին ամբիոնից իջեցնել։ Հալիլ Էրդեմիրը և Քարաիսմաիլօղլուն բռունցքներով հարվածել են Բոզանին։  Նա ընկել է գետնին,  բայց իշխող ուժի պատգամավորները չեն դադարեցրել հարվածները։

Ծեծկռտուքին միջամտել է խորհրդարանի ոստիկանությունը։ Համացանցում տարածվում են նաև ծեծկռտուքի կադրերը։

Էմմա Չոբանյան