ԵՄ-ին արագացված անդամակցելն անհնար է․ բարդ և ծանր գործընթացների միջով պիտի անցնենք, ստանդարտներ ներդնենք․ Մանե Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ-ում պոպուլյար օրակարգ է դարձել ԵՄ-ին անդամակցելու հարցը․ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ն առաջարկում է հանրաքվե անցկացնել՝ հռչակելով ՀՀ քաղաքացիների կամքը այդ ուղղությամբ շարժվելու։ Իշխանությունն ասում է՝ չգիտենք, թե ԵՄ-ին ինչքանով է պատրաստ ընդունել ՀՀ-ին։ ԵՄ Խորհրդի որոշումից հետո Եվրաանձնաժողովը երկխոսություն է սկսում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Նշվում է, որ երկխոսությունը կհանգեցնի բարեփոխումների կարևոր ոլորտներում, ներառյալ ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանային վերահսկողությունը, միգրացիան և ապաստանը, հասարակական կարգը, արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքների հարցերը Հայաստանում: Ի՞նչ ճանապարհ է սկսում ՀՀ-ն, արդյո՞ք հեշտ և արագ հաղթահարելի են այս պրոցեսները։

ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, թե բացառված է, որ ԵՄ-ն հեշտացնի ՀՀ-ի անդամակցությունը զուտ միայն՝ հանրաքվեի շնորհիվ, եթե նույնիսկ՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը կողմ լինի հայտ ներկայացնելուն․

«Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը ԵՄ-ին անդամակցելու կամքը չի կարող բարձաձայնել, հանրաքվեն ինչո՞ւ է անհրաժեշտ։ Եվ նաև՝ ԵՏՄ-ին անդամակցության դադարեցման հարց պիտի քննարկենք, եթե ԵՄ-ին անդամակցելու լուրջ նպատակ կա։ ԵՏՄ-ին անդամակցության դադարեցումը չի նշանակում՝ ՌԴ-ի հետ առևտուրը տեղի չի ունենալու․ ռիսկերը պիտի կառավարվեն։ Եթե ՀՀ-ի ապագայի համար կտրուկ որոշում ենք կայացնում, բոլորս այդ աշխատանքին պիտի լծվենք, դա չենք անում, միայն բարի ցանկությունների վրա հիմնվելով կտրուկ փոփոխություններ չպետք է անել, չհաշվարկված գործողություններ չանենք։ Մինչ ԵՄ-ին անդամակցելը շատ երկար գործընթացներ պիտի արվեն, որոնցով դեռ չենք անցել, Ասոցացման համաձայնագիր չունենք։ ԵՄ-ին արագացված անդամակցել անհնար է․ բարդ և ծանր գործընթացների միջով պիտի անցնենք, ստանդարտներ ներդնենք։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն քաղաքական կամք ունեն ՀՀ-ին աջակցելու, բայց երկնքից աստղեր չեն խոստանում»,- նշեց Մանե Ադամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան