Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Մալխաս Ամոյան. երազանքը՝ չեմպիոնություն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մալխաս Ամոյան

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և բազմակի մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

-Մալխա՛ս, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը:

-Շատ լավ: Օլիմպիական խաղերին մոտենում եմ ինչպես մնացած մրցաշարերին: Այս պահին ունեմ նույն հույզերն ու ապրումները, ինչ՝ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններից առաջ: Խորհրդակցել եմ թիմակիցներիս հետ: Ասում են՝ պետք է լավ վիճակում մոտենալ մրցումներին՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես: Թե որքանով եմ պատրաստ և ինչի եմ արժանի, մրցագորգը ցույց կտա:

-Ի՞նչ է պետք մեդալային հավաքածուդ լրացնելու և Օլիմպիական խաղերից ևս մեդալակիր դառնալու համար:

-Այո, Օլիմպիական խաղերի մեդալը պակասում է: Բոլոր մարզիկների համար Օլիմպիական խաղերին մասնակցելն ու առավել ևս չեմպիոն դառնալը երազանք է: Իմ նպատակն էլ դա է, որի համար լավ նախապատրաստություն եմ անցել, մի շարք հավաքներ ենք ունեցել ու քրտնաջան աշխատել սխալների ուղղությամբ: Մնացածը գորգը ցույց կտա:

-Ծանոթ եք Ձեր քաշային կարգում հանդես եկող մյուս ըմբիշներին: Ի՞նչ մրցակցություն եք ակնկալում:

-Իմ՝ 77 կգ քաշային կարգում, ընդհանուր առմամբ, 16 ըմբիշ ենք լինելու: Բոլորին ինձ մրցակից եմ համարում՝ առանց որևէ մեկին թերագնահատելու կամ գերագնահատելու:

-Փարիզ-2024-ն ինչո՞վ կառանձնանա Ձեզ համար՝ բացի այն, որ կլինի Ձեր առաջին Օլիմպիական խաղերը:

-Հուսով եմ՝ միայն դրական առումով: Մրցումներից հետո կկարողանամ պատասխանել: Ցանկանում եմ ըստ արժանվույն հանդես գալ Օլիմպիական խաղերում և բարձր պահել իմ երկրի պատիվը: