Ուկրաինայի և Չինաստանի ԱԳ նախարարներն ավելի քան 3 ժամ բանակցություններ են վարել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի օրը Գուանչժոու քաղաքում ավելի քան երեք ժամ բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, որը Կիևը նկարագրել է որպես բազմօրյա այց՝ քննարկելու Ռուսաստանի հետ պատերազմում «արդար խաղաղության» հասնելու ուղիները:

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Դմիտրի Կուլեբան ամենաբարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյան է, որը այցելել է Չինաստան:

«Բանակցությունները նոր են ավարտվել։ Դրանք ընդհանուր առմամբ տևեցին ավելի քան երեք ժամ՝ նախատեսվածից ավելի երկար: Սա շատ խորը և կոնկրետ խոսակցություն էր», – Reuters-ին ասել է պատվիրակությունում ուկրաինական աղբյուրը:

Կուլեբան հանդիպման սկզբում հայտարարել էր, որ ակնկալում է «մանրակրկիտ և առարկայական բանակցություններ երկկողմ հարաբերությունների, միջազգային օրակարգի և, ամենակարևորը, խաղաղության ճանապարհի վերաբերյալ»:

«Ես համոզված եմ, որ Ուկրաինայում արդար խաղաղությունը բխում է Չինաստանի ռազմավարական շահերից, և Չինաստանի դերը որպես խաղաղության գլոբալ ուժ կարևոր է»:

Ռուսական լրատվամիջոցներն էլ հղում կատարելով Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգին՝ հայտնում են, որ Դմիտրի Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Ինի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինական կողմը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ։