Քամալա Հարիսն այս պահին վարկանիշով գերազանցում է Թրամփին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Reuters-ի և Ipsos-ի  համատեղ ազգային հարցման արդյունքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հարիսին աջակցել է հարցվածների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42-ը։

Հետազոտությունն անցկացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ հրաժարվում է վերընտրվելու համար պայքարից։ Հարցման մասնակիցների 56 տոկոսը համաձայնել է, որ 59-ամյա Հարիսը «սուր միտք» ունի և որ կարող է «դիմակայել մարտահրավերներին»։ Միայն 49 տոկոսն է այդպես կարծում 78-ամյա Թրամփի մասին։ 81-ամյա Բայդենի արդյունքը կազմել էր 22 տոկոս։

Նախորդ հարցումը, որն անցկացվել էր Բայդենի հայտարարությունից առաջ՝ հուլիսի 15-16-ը, Թրամփն ու Հարիսը հավաքել էին 44-ական տոկոս։ Իսկ հուլիսի սկզբին նախկին նախագահը նոյեմբերյան ընտրություններում իր պոտենցիալ մրցակցից առաջ էր մեկ տոկոսային կետով։

Հիշեցնենք, որ  հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշման մասին և Դեմոկրատական ​​կուսակցությանը  առաջարկել երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն առաջադրել։  Հարիսը համաձայնել էր պայքարել առաջադրման համար։