Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը․ քաղաքապետարան
Երևանում անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար: