ԵԽԽՎ դիտորդներին դարձյալ չեն հրավիրել Ադրբեջանի ընտրություններին առաքելություն իրականացնելու

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայտնի է դարձել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում  կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրված միջազգային կազմակերպությունների ցանկը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցանկում բացակայում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ)։ Մինչ այս ԵԽԽՎ-ն չէր հրավիրվել դիտորդական առաքելություն իրականացնելու նաև փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիտորդական առաքելության համար հրավերներ է ուղարկել յոթ միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԱՊՀ, Իսլամական Համագորակցության կազմակերպություն, ԳՈՒԱՄ, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպություն, Շանհայի համագործակցության կազմակերպություն, Թյուրքական պետություների կազմակերպություն։

Միլլի Մեջլիսն էլ հրավիրել է 13 կազմակերպությունների՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ ՄԽՎ Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարական վեհաժողովը,  Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միությունը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, ԳՈՒԱՄ-ի ԽՎ-ն, Ասիական խորհրդարանական վեհաժողովը, Համաաֆրիկյան խորհրդարանը, Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական կազմակերպությունը, Արաբական խորհրդարանը, Խորհրդարանականների միջազգային կոնգրեսը, Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովը։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է սահմանադրությանը։

Էմմա Չոբանյան