Microsoft-ը համաշխարհային խափանման համար մեղադրում է ԵՄ-ին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Microsoft-ը պնդում է, որ Եվրամիությունն անուղղակի մեղավորություն ունի Windows օպերացիոն համակարգի՝ պատմության մեջ ամենամեծ խափանման համար, որը տեղի ունեցավ անցյալ ուրբաթ, գրում է Euronews-ը։
ՏՏ հսկայի ներկայացուցիչները մատնանշում են հակամենաշնորհային համաձայնագիրը, որը կնքվել է ԵՄ-ի և Microsoft-ի միջև 2009 թ.։ Փաստաթուղթը Windows-ի ստեղծողներին պարտավորեցնում էր երրորդ կողմի ծրագրեր մշակողներին տրամադրել օպերացիոն համակարգին հասանելիության նույն մակարդակը, ինչ ունեին հենց Microsoft-ի համապատասխան ծրագրերը։ Այդպիսով՝ Crowdstrike ընկերության ծրագրային ապահովումը, որը պատասխանատու էր անվտանգության համար, ունեցել է ամենաբարձր հասանելիություն՝ օպերացիոն համակարգի միջուկին: Ներդրված ծրագրի թարմացման ձախողումը հանգեցրել է «մահվան կապույտ էկրանին» ողջ մոլորակի մասշտաբով։ Դրա հետևանքով խափանվել է Windows օպերացիոն համակարգով աշխատող շուրջ 8,5 միլիոն համակարգիչ։ Չնայած սա աշխարհում Windows-ով աշխատով համակարգիչների մեկ տոկոսից էլ պակասն է, ազդեցությունը շատ զգալի էր, քանի որ Crowdstrike-ի արտադրանքը հիմնականում օգտագործվում է կորպորացիաների կողմից: Խափանման հետևանքով բազմաթիվ չվերթներ էին հետաձգվել աշխարհի տարբեր երկրներում։
Microsoft-ի ներկայացուցիչները պնդում են, որ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել, եթե միայն Microsoft-ը մուտք ունենար միջուկին։
Այնուամենայնիվ, 2000-ականների սկզբից Եվրահանձնաժողովը համառորեն մեղադրում է լայնորեն օգտագործվող Windows-ի հեղինակներին անարդար մրցակցային առավելություններ ունենալու մեջ: