Ադրբեջանում ձերբակալել են նախկին դիվանագետի, որը ժամանակին քննադատել էր Արցախի դեմ Բաքվի ագրեսիան

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ադրբեջանում նախօրեին ձերբակալել են նախկին դիվանագետ, ակտիվիստ Էմին Իբրահիմովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են նրա հարազատները՝ նշելով, որ Իբրահիմովը երեկոյան զանգահարել է ու հայտնել է, որ գտնվում է Նիզամիի շրջանի ոստիկանության բաժանմունքում։

Նրա փաստաբան Ագիլ Լաիջն էլ հայտնել է, որ Իբրահիմովը ձերբակալվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 126.1 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը), որը նախատեսում է 3-ից 8 տարվա ազատազրկում։ Իբրահիմովը հերքում է այս մեղադրանքը։

Նա փաստաբանին պատմել է, որ հուլիսի 22-ի կեսօրին մետրոյի «Խալգլար Դոստլուղու» կայարանի մոտ անհայտ անձը հարձակվել է իր վրա, իսկ քաղաքացիական հագուստով  ուժայինները անմիջապես հայտնվել են դեպքի վայրում։ Նրանք Իբրահիմովին բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։ Նրա նկատմամբ կիրառել են էլեկտրաշոկեր, որպեսզի ստիպեն հայտնելու հեռախոսի կոդը։

ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը հաստատել է նախկին դիվանագետի ձերբակալումը։

«Իբրահիմովը ձերբակալվել է։ Դանակահարվածը հոսպիտալացվել է։ Կատարվում է հետաքննություն»,- ասել է  նա։

Էմին Իբրահիմովը նախկինում աշխատել է Ադրբեջանի ԱԳՆ-ում, նաև՝ ԱՄՆ-ում և Ուրուգվայում  ադրբեջանական դեսպանատանը։ Ավելի ուշ նա լքել է դիվանագիտական ​​ծառայությունը՝ Ադրբեջանի կառավարության քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ Սոցիալական ցանցերում նա պարբերաբար քննադատում է Իլհամ Ալիևին, Ադրբեջանի իշխանություններին վարած քաղաքականության համար, այդ թվում՝ Հայաստանի ու Արևմուտքի հետ հարաբերություններում։

Իբրահիմովը նաև ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ նա դատապարտվել էր 30-օրյա վարչական կալանքի։ Նախկին դիվանագետը հայտարարել էր, որ իր ձերբակալության պատճառը սոցիալական ցանցերում քննադատական գրառումներն են։  Իբրահիմովը քննադատական գրառում էր արել նաև 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին Բաքվի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետ կապված։  Նա նշել էր, որ  ԼՂ-ի վրա Բաքվի ագրեսիան իրականացվել է ռուսական շահերի շրջանակում։

Էմմա Չոբանյան