Դա բորսա չէ, որ ասենք խաղողը պետք է մթերեք էսքանով․ Կառավարությունը գնի շուրջ չի բանակցի․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր վաղ առավոտից փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում էին խաղողի մթերման գնի վերանայում։ Մինչ գյուղացիները բողոքում էին խաղողի մթերման ցածր գնից, Կառավարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի և խաղողի մթերմամբ զբաղվող ավելի քան 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Factor.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ այս խորհրդակցությունը նախատեսված է եղել ավելի վաղ, նման խորհրդակցություն ամեն տարվա սեպտեմբերի սկզբին տեղի է ունենում խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունների հետ, և, հետևաբար, այն պայմանավորված չի եղել կազմակերպված բողոքի ակցիայով։

Խոսելով խորհրդակցության արդյունքների մասին՝ նախարարը նշեց, որ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է եղել խաղողագործների խնդրին։

«Խաղողի գնի մթերման վերաբերյալ մենք ասացինք, որ պետք է լինի խելամիտ գին, որը պետք է հիմնված լինի առաջարկի և պահանջարկի հիման վրա։ «Երևանի կոնյակի գործարանի» ղեկավարությունը ներկայացրեց, որ անցյալ տարի մթերվել է 26․700 տոննա խաղող, այս տարի պատրաստ են մթերել 29․000 տոննա խաղող, անցյալ տարի մթերել են 1 կգ-ը 130 դրամով, այս տարի պատրաստ են 1 կգ-ը մթերել 140 դրամով, այսինքն՝ ավելի թանկ նախորդ տարվա մթերման գնի համեմատ»,-ասաց նախարարը։

Դիտարկմանը, որ այսօր բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին չի բավարարում 10-20 դրամով խաղողի մթերման գնի բարձրացումը և նրանք ցանկանում են խնդրին տալ համակարգային լուծում, նախարարը պատասխանեց․

«Անցյալ և նախանցյալ տարի խաղողը մթերվել է 130 դրամով, իսկ այս տարի գնի աճ է տեղի ունեցել միայն մեկ գործարանի կողմից։ «Պռոշյանի կոնյակի գործարանը» հայտարարել է, որ մթերելու է 1 կիլոգրամը 160 դրամով։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւմն է խնդիրը, եթե կա գործարան, որը մթերում է ավելի թանկ, գյուղացիներն իրենց ապրանքը կտանեն այնտեղ, սրան գումարած՝ կան խաղողի գինեմետ սորտեր, որոնք ավելի թանկ են մթերվում․օրինակ՝ Խարջին մթերվել է 430 դրամով»։

Նախարար Արթուր Խաչատրյանից հետարքրքվեցինք՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կառավարությունը, որպեսզի քաղցրաշենցիների և «Վինար» ընկերության պատմությունը չկրկնվի, երբ ընկերությունը չկարողացավ վճարել պարտադրված շատ մթերված խաղողի գումարը։ 

«Դրա համար կա պետությունն իր լծակներով»,-ասաց նա։ 

Հարցին՝ փաստորեն այսօր Կառավարությունում խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ  հանդիպման արդյունքում չկայացավ այնպիսի վերջնական որոշում, որ կրկին ճանապարհ փակելու անհրաժեշտություն խաղողագործները չունենան, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․

«Դա բորսա չէ, որ ասենք խաղողը պետք է մթերեք էսքանով։ Կառավարությունը գնի շուրջ չի բանակցել։ Նման խոսակցություն չի կարող լինել։ Մենք դաշտն ենք նպաստավոր դարձնում մեր ընկերությունների համար։ Մասնավոր ընկերություններ են, որոնք խաղող են գնում, իսկ 40 դրամ, երբ ասում են պետք է բարձրանա, որ իրենց ձեռնտու լինի, ես կուզենայի տեսնել դրա հաշվարկը։ Եթե ժամանակին պետությունը միջամտել է բիզնեսին, այդ մոտեցումը մեր Կառավարությունը չի ընդունում»։ 

Հիշեցնենք, որ Արմավիր-Երևան ճանապարհը փակած գյուղացիներն այսօր ճանապարհը բացեցին պայմանով, որ Կառավարությունից կստանան իրենց բարձրացրած հարցերի պատասխանները, իսկ դրանք չստանալու պարագաում խոստացան՝ վաղ առավոտից նորից փակել այն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան