ՌԴ ՊՆ-ն հայտնել է 75 ԱԹՍ խոցելու մասին

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունիսի 22-ի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է 47 անօդաչու թռչող սարք Ռոստովի մարզում, 17-ը՝ Սև և Ազովի ծովերի վրա, 8-ը՝ Կրասնոդարի երկրամասում, և մեկական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Վորոնեժի և Սմոլենսկի շրջաններում։ Այս մասին Current Time-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Տուապսեում հարձակման է ենթարկվել նավթի պահեստը։ Շրջանի ղեկավար Սերգեյ Բոյկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 91 մարդ և 31 տեխնիկա։ Հրդեհը մարվել է ժամը 08.01-ին, տուժածներ չկան։
Կուբանի օպերատիվ շտաբը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Այնինչ  տեսանյութում երևում է, որ անօդաչու թռչող սարքը հասնում է թիրախին։

«Օստորոժնո, նովոստի» Telegram ալիքը գրում է, որ անօդաչու սարքերը հարձակվել են Մորոզովսկի վրա։ Տեղի բնակիչները առավոտյան 4-ից  հայտնել են պայթյունների ձայների և հակաօդային պաշտպանության գործողության մասին։

Բելգորոդի շրջանի Ուստինկա գյուղում կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է ընթացող մեքենայի վրա, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Տուժել է վարորդը։