Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից։