Թերի աղբահանությունը «գրավում» է արջերին․ ինչպես է մարդկային անփութությունն աշխատում ի վնաս

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վայոց ձորի բնակավայրեր արջերի հաճախակի այցերի պատճառ կարող է լինել նաև ոչ պատշաճ աղբահանությունը։ Այս տեսանյութը նկարահանել են FPWC թակարդ-տեսախցիկները Շատինում։ Այստեղ աչքի ընկնող աղբը հիմնավորում է վերոնշյալ պնդումը։

«Կարևոր է գիտակցել, որ վայրի կենդանիների վարքը սերտորեն կապված է մարդկային գործոնների հետ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիշեցնում է՝ բնակիչների ցածր իրազեկվածության մակարդակը ևս խանգարում է խնդրի երկարաժամկետ և կայուն կարգավորմանը։ Այս վայրի կենդանիների հաճախակի այցելությունները բնակավայրեր պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ կենդանիների սննդի և բնամիջավայրի կրճատումը։ Կլիմայական փոփոխությունները էլ ավելի են բարդացնում իրավիճակը։

FPWC-ն շարունակաբար աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ՝ կիրառելով ինչպես արդեն հայտնի, այնպես էլ՝ նորարարական լուծումներ։ Այդ նպատակով FPWC-ն իրականացնում է գորշ արջերի արհեստական կերակրման ծրագիր՝ նվազեցնելու արջերի այցելությունները բնակավայրեր։ Ծրագիրն իրականացվում է Bears in Mind կազմակերպության աջակցությամբ։ Ակտիվորեն իրականացվում են նաև արդեն «ավանդական» դարձած մոտեցումներ, ինչպիսին օրինակ՝ էլեկտրական հովիվների ծրագիրն է։ Դրանք բարձր լարումով, սակայն ցածր ամպերաժով ցանկապատներ են, որոնցից կենդանիները չեն վնասվում, բայց խուսափում են մոտենալ:

Համագործակցելով Viva-ի հետ FPWC-ին հաջողվել է տարիների ընթացքում շատացնել պաշտպանված տնտեսությունների թիվը մարզում։ Դեռևս 2019թ.-ին կազմակերպությունները 10 էլեկտրական հովիվ են նվիրել Վայոց ձորի 5 համայնքների, 2022-2023թթ. ընթացքում ավելացել են ևս 20-ը՝ հասցնելով ընդհանուր թիվը 30-ի»,- ասված է FPWC-ի տարածած հաղորդագրությունում։