ԱՄՆ-ին և Եվրոպային ուղղված սպառնալիքները չեն անհետանա Ուկրաինայում պատերազմի ավարտով․ գեներալ Կավոլի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Որոշ բարձրաստիճան եվրոպացի դիվանագետների և Եվրոպայում ամերիկացի բարձրաստիճան գեներալի կարծիքով՝ Եվրոպային և նույնիսկ ԱՄՆ-ին սպառնացող վտանգը, ամենայն հավանականությամբ, չի վերանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ավարտից հետո, գրում է VOA-ն:

Հինգշաբթի օրը Կոլորադոյում Ասպենի անվտանգության ամենամյա ֆորումի ժամանակ ելույթ ունեցող պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայում պատերազմը և Կիևին աջակցությունը էկզիստենցիալ բնույթ են կրում, սակայն Ուկրաինայի հաղթանակը ներխուժած ռուսական զորքերի նկատմամբ կլինի միայն սկիզբը:

«Արդյունքը տեղում չափազանց, չափազանց կարևոր է», – ասել է գեներալ Քրիստոֆեր Կավոլին՝ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միասնակ զինված ուժերի գերագույն հրամանատարը: – Բայց մենք չպետք է պատրանքներ ունենանք։ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո, ինչպես էլ այն ավարտվի, մենք շատ ու շատ մեծ խնդիր կունենանք Ռուսաստանի հետ»։

«Մենք կբախվենք մի իրավիճակի, երբ Ռուսաստանը կվերականգնի իր ուժերը՝ գտնվելով ՆԱՏՕ-ի սահմաններին, երբ Ռուսաստանի Դաշնությունում հիմնականում իշխանության ղեկին կլինեն նույն մարդիկ, ինչ հիմա, և երբ նրանք համոզված կլինեն, որ մենք հակառակորդներ ենք և միևնույն ժամանակ շատ-շատ զայրացած կլինեն»,- բացատրել է նա:

Գերմանիայի կանցլերի արտաքին գործերի և անվտանգության հարցերով խորհրդական Յենս Պլետները նույնքան ուղիղ կերպով հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումները հանգեցրել են Ռուսաստանի հետ երկարատև, ձգձգվող հակամարտության փուլի:

«Մենք հիբրիդային ակտիվություն ենք տեսնում ողջ Եվրոպայում, – ասել է Պլետները: – Մենք հիբրիդային ակտիվություն ենք տեսնում Միացյալ Նահանգներում: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ընդլայնվում է դեպի Աֆրիկա: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը վերականգնում է հարաբերությունները Թեհրանի կամ, ինչն ավելի վատ է, նաև Փհենյանի հետ»:

Նրա խոսքով՝ այս ամենը «մեծ պատկերի մի մասն է, որը մենք պետք է ընդունենք»:

Կավոլիի և Պլետների ելույթները հնչել են հանրապետականների ազգային համագումարի ֆոնին, որտեղ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցները «Թրամփը կավարտի պատերազմն Ուկրաինայում» գրությամբ ցուցանակներ են բաժանել։

Սենատոր Ջեյ Դի Վենսը, որին Թրամփը ընտրել է որպես ԱՄՆ փոխնախագահի իր թեկնածու, հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների օգտին։