ՏՏ համակարգերի գլոբալ խափանումը խաթարել է բանկերի, ԶԼՄ-ների և ավիաընկերությունների աշխատանքն ամբողջ աշխարհում

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Ամբողջ աշխարհից տեղեկություններ են ստացվում ավիաընկերությունների, բանկերի և առաջատար լրատվամիջոցների շահագործման համար օգտագործվող համակարգչային համակարգերի համատարած խափանումների մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ծրագրային անսարքությունների պատճառով ավիաընկերությունները և օդանավակայանները զանգվածաբար չեղարկում են թռիչքները, իսկ արդեն իսկ թռիչքի մեջ գտնվողները արտակարգ վայրէջքի համար տեղ են փնտրում։

ՏՏ համակարգերի աշխատանքի մասսայական խափանումների պատճառները դեռ պարզված չեն, սակայն Microsoft-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում հետևանքները մեղմելու համար։

Մեծ Բրիտանիայի երկաթուղային ընկերությունները ևս հայտարարել են, որ բախվում են «ՏՏ ոլորտում լայնածավալ մարտահրավերների հետ»:
Sky News-ը ստիպված է եղել ընդհատել ուղիղ հեռարձակումը։ Խափանումներ են նկատվում նաև Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Microsoft-ի տվյալներով՝ ՏՏ համակարգերում առաջին խափանումները սկսվել են նախօրեին՝ հինգշաբթի օրը, արևելյան ժամանակով 18:00-ի սահմաններում (22:00 GMT):

Այժմ ընկերության ինժեներները հետաքննում են ԱՄՆ-ում ամպային պահեստավորման ծառայությունների հետ կապված խնդիրները, ինչպես նաև Microsoft-ի մի քանի հավելվածների և ծառայությունների աշխատանքի խափանումները։

Դատելով ստացվող տեղեկություններից՝ Ավստրալիան խափանումից ամենաշատ տուժած երկրներից մեկն է։ Այնտեղ զանգվածաբար խափանվել են ոչ միայն օդանավակայանների, այլեւ խանութների ու հեռահաղորդակցության ընկերությունների աշխատանքը։