ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի Չուգուև քաղաքին․ կան վիրավորներ

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Չուգուև քաղաքի կենտրոնական հատվածին, ինչի հետևանքով վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս։ Այս մասին  հայտնել է Խարկովի մարզի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, փոխանցում է Current Time-ը։

Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են բեկորային վնասվածքներով ։

Նրա խոսքով՝ երկու հարված է եղել։ Առաջին հարվածի հետևանքով այրվել է ինը ավտոմեքենա, վնասվել են ինը հինգհարկանի շենքերի ապակիներ, երկհարկանի բնակելի շենքի տանիք ու ապակիներ, ինչպես նաև երկու խանութ։

Երկրորդ հարվածի հետևանքով վնասվել են վարչական շենքեր, անավարտ հինգ հարկանի շենքի ապակեպատում և առանձնատուն։

Հավելենք՝ ռուսական զորքերի հարձակման ֆոնին Խարկովի շրջանի բնակավայրերը մշտապես գնդակոծվում են։