Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե՝ «Հայաստանի ռազմականացումն արդարացնող Մակրոնի տեսակետները խոչընդոտում են խաղաղության գործընթացին»

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած և Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող կարծիքները, Ադրբեջանի դեմ հստակ կողմնակալության դրսևորումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության  գործընթացին խոչընդոտելու Փարիզի  փորձերի ևս մեկ վառ օրինակ է։ Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի ԱԳՆ մամուլի  խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նա Հայաստանի նկատմամբ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով՝ փորձել է արդարացնել Արցախի դեմ Բաքվի սանձազերծած  պատերազմը, ինչպես նաև արձագանքել Մակրոնի այն դիտարկմանը, որ 2020 թ-ին Ադրբեջանը սարսափելի պատերազմ է սկսել։

«Հիշեցնում ենք ֆրանսիական կողմին, որ պատերազմը, որը մենք մղել ենք՝ վերջ դնելու Հայաստանի կողմից 30-ամյա ինքնիշխան ադրբեջանական տարածքների «օկուպացիային և վերականգնելու Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», մեր երկրի օրինական իրավունքն էր՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ադրբեջանի ցանկացած ջանք, այդ թվում՝ նրա ռազմական ներուժի հզորացումը, ուղղված է եղել և կլինի արդար նպատակի իրագործմանը։ Սակայն դա չի կարելի ասել Հայաստանի մասին, որը «օկուպացիոն պետություն է»,- ասել է Հաջիզադեն։

Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացրած ու ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացրած Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան դժգոհել է , որ Ֆրանսիան Հայաստանը ներկայացնում է, որպես խաղաղասեր երկիր։

«Ուզում ենք նաև հիշեցնել, որ Ֆրանսիայի պես պետությունների քաղաքականությունը, որը չի նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, թույլ չի տվել դադարեցնել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացումը»՝ գրեթե 30 տարի  կոծկելով  Հայաստանի «ագրեսիան»։  Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի ջանքերը, որոնք չեն ծառայում խաղաղությանը և  խաթարում տարածաշրջանում կայունությունը , որևէ արդյունք չեն տա»,- ասվում է հայտարարության  մեջ։

Նշենք, որ նախօրեին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն իր մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել էր ադրբեջանցի  լրագրողին ՝անդրադառնալով ՀՀ-ին զենքի վաճառքին։

Նա հայտարարել էր, որ միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։

«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց: Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա», – ասել էր Մակրոնը՝նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից երբեք չի լսել պատերազմի վերաբերյալ որևէ մտադրություն։

«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտեն հաշտության պայմանագիրը, մենք կաջակցենք նման պայմանագրին»,-հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։

Էմմա Չոբանյան