Եվրոպան պետք է պատրաստ լինի Ուկրաինայում տասը տարվա պատերազմի․ Ստոլտենբերգ

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

ՆԱՏՕ-ի հեռացող գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կարծիքով՝ Եվրոպան և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինեն, որ Ուկրաինայում պատերազմը կձգվի տասը տարի, սակայն իրավիճակի պարադոքսը, նրա կարծիքով, այն է, որ որքան ավելի համոզիչ կերպով արևմտյան դաշնակիցները ցույց տան, որ իրենք պատրաստ են երկար պատերազմի, այդքան շուտ այն կարող է ավարտվել։

BBC-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել ավելի քան տասը տարի, Ստոլտենբերգը պատասխանել է. «Այո՛»։

«Սակայն այստեղ գլխավորն այն է, որ որքան շատ մենք աջակցենք Ուկրաինային և որքան երկար պատրաստ լինենք նրան աջակցելուն, այնքան ավելի արագ կարող է ավարտվել պատերազմը։ Պարադոքսն այն է, որ նախագահ Պուտինն այժմ կարծում է, որ կարող է մեզ դուրս մղել: Ահա թե ինչու է պատերազմը շարունակվում»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։

«Իսկ երբ մենք շատ պարզ ասում ենք, որ մենք այստեղ երկար ժամանակով ենք, որ մենք հաստատակամորեն մտադիր ենք երկար ժամանակ օգնել Ուկրաինային, ապա մենք պայմաններ ենք ստեղծում հակամարտության կարգավորման համար, որտեղ Ուկրաինան կհաղթի որպես ինքնիշխան, անկախ պետություն»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ Յենս Ստոլտենբերգը 10 տարի զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ այս պաշտոնից կհեռանա այս տարվա հոկտեմբերին։ Նրան կփոխարինի Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն։