Ինչու Փաշինյանն ու Ալիևը չհանդիպեցին Լոնդոնում․ Երևանն ու Բաքուն միմյանց են մեղադրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցում են այդ գագաթնաժողովին։ Հավաքի մեկնարկից առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը մերժել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու՝ Լոնդոնի առաջարկը։ 

«Հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, իսկ հետո նախատեսվում էր շարունակել հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում»,- ասել է Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևի այս հայտարարությունից որոշ ժամանակ անց միայն Հայաստանի արտգործանախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմն է մերժել Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման՝ Հայաստանի առաջարկը։

«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է։ Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- գրել է Անի Բադալյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ ադրբեջանական կողմի աշխատելաոճին ծանոթ լինելով՝ առաջինը հայկական կողմը պիտի հայտներ, որ Ադրբեջանն է մերժել հանդիպման առաջարկը։ Բադալյանը սա պաշտոնական Երևանի բացթողումն է համարում։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի խոսքով էլ՝ Ալիևն ուզում է Փաշինյանի հետ հանդիպել ադրբեջանական կողմի համար շահավետ պայմաններով։ Ըստ վերլուծաբանի՝ Բաքվի համար կարևոր է հանդիպման վայրը, հարթակն ու միջնորդը։ Այն, որ հայկական կողմը մերժել է ադրբեջանական կողմի հանդիպման առաջարկն այդ ձևաչափով, Հովհաննիսյանը դրական քայլ է համարում:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։ Գագաթնաժողովը ծառայում է որպես կարևոր ֆորում եվրոպական միասնությունը խթանելու և ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար: Այդ գագաթնաժողովի շրջանակում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ի հոկտեմբերին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ 2023-ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ 

Գրանադայում անցած տարվա հոկտեմբերին նախատեսված հանդիպմանն Ալիևը չմասնակցեց։ Հնգակողմ հանդիպման փոխարեն քառակողմ հանդիպում կայացավ՝ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Ի դեպ, Բլենհեյմ պալատ ժամանելիս լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հայաստանի վարչապետը չի պատասխանել, իսկ Ադրբեջանի նախագահը բթամատն է վեր պարզել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան