Հետազոտում ենք Հայաստանի ներքին ապահովագրական շուկան և պատրաստ են աջակցելու դրա կայացմանը. Swiss Reinsurance Company»

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել շվեյցարական «Swiss Reinsurance Company» ընկերության Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեի և միջազգային ճանաչում ունեցող «Malakut – Trade Credit Insurance» ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասի հետ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, ՏԶՆ Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, այլ պաշտոնատար անձինք։

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության հետ իրականացվող աշխատանքների և համագործակցության ընթացքում արձանագրված արդյունքների համար։ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է արտահանման ապահովագրության գործընթացին, նշել ներդրումային ապահովագրության և, մասնավորապես, օտարերկրյա ներդրողների ապահովագրության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը, այդ թվում` ապահովագրությունը քաղաքական ռիսկերից։

«ՀԱԱԳ» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը ներկայացրել է ընկերության հետ գործունեության արդյունքում արձանագրված աճը ստացված ապահովագրական հայտերի և կնքված վկայագրերի առումով և նշել համագործակցության ընդլայնման հնարավորության մասին։

Մագնուս Նիգշեն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, հակիրճ ներկայացրել ընկերության թիրախային գործունեությունը, նշել, որ հետազոտում են Հայաստանի ներքին ապահովագրական շուկան և պատրաստ են աջակցելու դրա կայացմանը։

Կողմերը խոսել են նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցության, ԵԱՏՄ և ԵՄ ու այլ երկրներ տեղական արտադրանքի արտահանման խթանման, ֆինանսական հոսքերի թափանցիկության և աշխատանքների հրապարակայնացման ու մի շարք այլ հարցերի մասին։