Կրեմլը ռուս հասարակությանը պատրաստում է երկար պատերազմի և խոստանում է հաղթանակ. ISW

Լուրեր

09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբաններն իրենց ամենօրյա ակնարկում նշում են, որ ռուսական պետական լրատվական հրապարակումները մեկնաբանում են ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի` «Аргументы и Факты»-ին տված հարցազրույցը, որում նա ակնարկել է, թե ուկրաինական պետությունը կդադարի գոյություն ունենալ մինչև 2034 թվականը։

Սա, ամենայն հավանականությամբ, արվում է այն բանի համար, որպեսզի աջակցվի Ուկրաինայում ռուս հանրությանը երկարատև պատերազմի նախապատրաստելու Կրեմլի ջանքերին՝ խոստանալով, որ Ռուսաստանը կկատարի իր առջև դրած խնդիրը՝ մեկ տասնամյակում ոչնչացնելու ուկրաինական պետականությունը, ենթադրում են ISW-ի վերլուծաբանները։

Մեդվեդևը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն «իզուր չի ենթադրել», որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին առաջիկա տասը տարվա ընթացքում, «այսինքն՝ երբեք»։ Ի վերջո, մինչ այդ «ՆԱՏՕ-ի ներկայիս երկրների ղեկավարներից ոչ մեկը պարզապես չի լինի իր պաշտոնում, իսկ ոմանք նույնիսկ չեն լինի այս աշխարհում։ Հավանական է, որ չի լինի նաև 404 տխրահռչակ երկիրը», հայտարարել էր նա։

Մեդվեդևն ուղղակիորեն չի ասել, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ մինչև 2034 թվականը, սակայն ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ ՏԱՍՍ-ը, անմիջապես սկսել են հրապարակել այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են՝ «Մեդվեդևը խոստովանել է, որ Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ մինչ 2034 թվականը» և «Մեդվեդևը կանխատեսել է Ուկրաինայի անհետացումը մինչև 2034 թվականը»:

Ռուսական լրատվամիջոցների արձագանքը մի քանի հետևանքներ ունի, գրում են ISW-ի վերլուծաբանները։ Նախ՝ բացահայտ ենթադրությունը, որ Ռուսաստանը կկարողանա «կործանել Ուկրաինան» մինչև 2034 թվականը, կարելի է համարել մի տեսակ խոստում ռուս հասարակությանը, որ Ռուսաստանը կկարողանա հաղթել պատերազմում և հասնել ուկրաինական պետականության ոչնչացման իր նպատակին մեկ տասնամյակի ընթացքում։

Մեդվեդևի հայտարարության այս մեկնաբանությունը նաև հերքում է Կրեմլի հայտարարություններն Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին և ընդգծում, որ պատերազմի միակ արդյունքը, որ Կրեմլը ցանկանում է, ուկրաինական պետության և ժողովրդի լիակատար ոչնչացումն է, կարծում են ինստիտուտի վերլուծաբանները։