Ապագայում մեզ անհրաժեշտ են զինաթափման վերաբերյալ համաձայնագրեր ՌԴ-ի հետ․ Շոլց

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, կորոշվեն զսպման քաղաքականությամբ, սակայն երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է կրկին զինաթափման պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ըմբռնումով է վերաբերվում այն հանգամանքին, որ գերմանացիները կրկին վախենում են Սառը պատերազմից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այն ամենը, ինչ մենք անում ենք, պետք է բերի նրան, որ մեզ համար նորից գա ժամանակը, երբ կարող ենք խոսել աշխարհի առաջատար տերությունների միջև սպառազինությունների վերահսկման մասին, նույնիսկ եթե այս անգամ, ինչպես երևում է, դեռ շատ հեռու է»,- ասել է Գերմանիայի կանցլերը։

Նա նշել է, որ Ռուսաստանը դուրս է եկել «զինաթափման բոլոր համաձայնագրերից», և Գերմանիան «պետք է արձագանքի դրան»։

«Դրա համար մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ ոչ ոք մեզ վրա չհարձակվի»,- ասել է պաշտոնյան։

Հարցազրույցում շոշափվել է նաև 2025 թվականի Գերմանիայի դաշնային բյուջեի թեման։ Reuters-ը, որը ծանոթացել  է փաստաթղթի նախագծին, գրել էր, որ այն նախատեսում է Ուկրաինային ռազմական աջակցության ծախսերի կրկնակի կրճատում՝ 8-ից մինչև 4 միլիարդ եվրոյի։ Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ հուլիսի 5-ի գիշերը Դաշնային կանցլերի աշխատակազմում երկարատև խորհրդակցություններից և իշխող կուսակցությունների մակարդակով դրանց նախորդող ամիսների քննարկումներից հետո Օլաֆ Շոլցը, ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը համաձայնության են եկել 2025 թվականի դաշնային բյուջեի և մինչև 2028 թվականն ընկած ժամանակահատվածի կառավարության ֆինանսական ծրագրի վերաբերյալ։

Ըստ այդ համաձայնության՝ Գերմանիայի պաշտպանության բյուջեն հաջորդ տարի կաճի 1,2 միլիարդ եվրոյով՝ ներկայիս 52 միլիարդ եվրոյից հասնելով 53,2 միլիարդ եվրոյի։ Սա զգալիորեն պակաս է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի պահանջած 6 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորումից։ Միաժամանակ, ըստ ԶԼՄ-ների, 2025 թվականի Գերմանիայի դաշնային բյուջեում «անցք» կա եկամուտների և ծախսերի միջև՝ 17 միլիարդ եվրոյի չափով։

Հարցին, թե կոնկրետ ինչպե՞ս է իր կառավարությունը մտադիր «կարկատել այդ անցքը», Շոլցը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով ներդրումների ֆինանսավորումը։

«Կապրենք, կտեսնենք»,- այսպես են նրա պատասխանի էությունը փոխանցել լրագրողները։

ARD-ի խնդրանքով պատմելով ամառվա իր ամենամեծ ցանկության մասին՝ կանցլերն ասել է. «Որ Ռուսաստանը դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը: Բայց, բացի այդ, ես ինձ և բոլորին մաղթում եմ, որ նրանք պարզապես հանգստանան ամառվա ընթացքում»։