Ջո Բայդենը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել է, որ Բայդենի հիվանդությունը թեթև է ընթանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա վստահեցրել է, որ նախագահը նախկինում ստացել է և՛ առաջնային, և՛ խթանող պատվաստումներ։

81-ամյա Բայդենը չորեքշաբթի Լաս Վեգասում պետք է մասնակցեր քարոզարշավի միջոցառմանը: Նրա ելույթը, սակայն, չեղարկվել է։

Ժան-Պիեռի խոսքով՝ նախագահը պատրաստվում է ինքնամեկուսանալ Դելավերի իր առանձնատանը, սակայն կկատարի բոլոր պաշտոնական պարտականությունները։

Բայդենի բժիշկ Քևին Օ’Քոնորը մամուլին ասել է, որ նախագահի մոտ մրսածություն և հազ է։ Օրվա սկզբին իրեն լավ էր զգում, բայց հետո թեստը ցույց է տվել, որ նա կրկին վարակվել է կորոնավիրուսով։

Լրագրողները, որոնք լուսաբանել են Բայդենի ուղևորությունը Լաս Վեգասում, ասում են, որ նա դանդաղ և զգույշ է քայլել դեպի ինքնաթիռ:

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության բազմաթիվ առաջատար քաղաքական գործիչներ և այս կուսակցության համակիրներ Ջո Բայդենին կոչ են անում դուրս գալ նախագահական ընտրություններից։ Նրանց կարծիքով՝ ամերիկյան քաղաքականության 81-ամյա վետերանի առողջական վիճակը թույլ չի տա նրան հաջողությամբ պայքարել Դոնալդ Թրամփի դեմ, իսկ հաղթանակի դեպքում՝ ևս չորս տարի արդյունավետ աշխատել։

Բայդենը մինչ այժմ հրաժարվում է հանել իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններից։