Հայաստանը և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ․ ԱԳ փոխնախարար

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Հայաստանի և Նեպալի կողմից Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կազմակերպված հարակից միջոցառմանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ համագործակցությամբ Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրին և դրա Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման դրական փորձառության փոխանակմանը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությոունը ընդհանուր օրակարգերի առաջմղման ուղղությամբ:

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ Հայաստանը և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, ունեն կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ և խոցելիություններ՝ մասնավորապես վկայակոչելով գլոբալ շուկաների հասանելիության խնդիրները և կլիմայի փոփոխությունից բխող հետևանքները: Վերջին համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղին և համայնքներին ու կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներին դրա հասցրած վնասներին:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման, ՄԱԿ-ում ՀՀ ու Նեպալի մշտական ներկայացուցիչները և ՀՀ փոխվարչապետի խորհրդական Աննա Գասպարյանը: