Հայաստանը ձգտում է հնդկական Pralay հրթիռներ գնել՝ հակազդելու Ադրբեջանի գնած իսրայելական LORA-ներին․ The Eurasian Times

Լուրեր

21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
Բոլորը

Հնդկական Pralay հրթիռի ձեռքբերման հարցում Հայաստանի հետաքրքրվածությունը մեծ հնարավորություն է Հնդկաստանի համար։ Այս մասին գրում է հնդկական The Eurasian Times-ը։

Նշվում է, որ Brahmos հրթիռի արտահանմանը հաջորդող Pralay-ի արտահանման պայմանագիրը, հավանաբար, կամրապնդի DRDO-ի՝ հրթիռներ արտահանողի իմիջը: DRDO-ն ձեռք է բերել բոլոր տեսակի հրթիռներ զարգացնելու հնարավորությունը տասնամյակների շարունակական ջանքերի շնորհիվ, և ժամանակն է կապիտալիզացնել այս դժվարին ձեռք բերված կարողությունը, ասվում է հրապարակման մեջ:

Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանը ցանկանում է ձեռք բերել Pralay-ը, որպեսզի հակազդի Իսրայելի Aerospace Industries-ի կողմից մշակված և Ադրբեջանի կողմից ձեռք բերված LORA հրթիռներին։

LORA-ն քվազի-բալիստիկ հրթիռ է, որի հեռահարությունը 400 կիլոմետր է։ 150-500 կմ հեռահարությամբ Pralay-ը մակերևույթից մակերևույթ կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է։

Շատ առումներով Pralay-ը ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռի անալոգն է։ Բացի նմանատիպ հեռահարության և հետագծի բնութագրերից՝ Pralay-ը և «Իսկանդեր»-ը ունեն նմանատիպ ճշգրտություն՝ մոտ 10 մ CEP:

Քվազի-բալիստիկ հրթիռները շատ ավելի դժվար է որսալ, քան բալիստիկ հրթիռները, ինչպես, օրինակ, Prithvi մարտավարական հրթիռը, որով ներկայում հագեցած է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի և հնդկական բանակի հրթիռային ստորաբաժանումներով:

Լրատվամիջոցը  նշում է, որ համեմատաբար փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, մարտավարական բալիստիկ հրթիռներն ավելի լավ և էժան տարբերակ են հակառակորդին զսպելու համար, քան թևավոր հրթիռները կործանիչների վրա տեղակայելը:

Հայաստանը կարող է լինել առաջին երկիրը, որը հետաքրքրություն է հայտնել հնդկական մարտավարական բալիստիկ հրթիռի նկատմամբ, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ վերջինը։ Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Հնդկաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հրթիռի արտահանման հարցում։

Նշվում է, որ Հնդկաստանը դեռ պետք է ձեռք բերի Pralay-ը սեփական զինուժերի կողմից օգտագործելու համար: