95-ը՝ 95-ի դիմաց․ ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

Լուրեր

21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք շարունակում ենք մեր մարդկանց տուն բերել։ Եվս 95 պաշտպան ազատ է արձակվել ռուսական գերությունից»,- սոցցանցերում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ազատ են արձակվել Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորականները և սահմանապահները։
Փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։

ՌԴ ՊՆ-ն ևս հայտնել է փոխանակման մասին՝ 95-95 բանաձևով։

Նախորդ փոխանակման ժամանակ, որը տեղի էր ունեցել հունիսին և դարձյալ կազմակերպվել էր ԱՄԷ-ի աջակցությամբ, Ռուսաստանը և Ուկրաինան վերադարձրել էին 90-ական ռազմագերիների։

Ուկրաինացի զինվորականների գերությունից վերադարձի համակարգող շտաբը պարզաբանել է, որ սա 54-րդ փոխանակումն է պատերազմի սկզբից ի վեր։ Ուկրաինա է վերադարձվել 3405 մարդ։ Նրանց թվում, ովքեր այժմ փոխանակվել են, կան 23 Մարիուպոլի պաշտպաններ, այդ թվում՝ «Ազովստալի» 13 պաշտպաններ: