Եվրախորհրդարանը նոր բանաձևով վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային և դատապարտել Օրբանի այցը ՌԴ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Մինչ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակվում է, Եվրախորհրդարանը նոր բանաձևով վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մինչև հաղթանակը:

Բանաձևը, որը սահմանում է նորընտիր Եվրախորհրդարանի առաջին պաշտոնական դիրքորոշումն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ, վերահաստատում է Եվրախորհրդարանի պատգամավորների շարունակական աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այն կոչ է անում ԵՄ-ին պահպանել և ընդլայնել Ռուսաստանի ու Բելառուսի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, վերահսկել և վերանայել դրա արդյունավետությունն ու ազդեցությունը և համակարգված կերպով լուծել ԵՄ-ում գործող ընկերությունների, երրորդ կողմերի կողմից պատժամիջոցների շրջանցման հարցը:

Վերահաստատելով իրենց հաստատակամ համոզմունքը, որ Ռուսաստանը պետք է ֆինանսապես փոխհատուցի Ուկրաինայում իր պատճառած ավերածությունների համար, Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են ԵՄ-ի վերջին ջանքերը՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացվող եկամուտներն ուղղելու ուկրաինական պատերազմին աջակցելու համար: Նրանք նաև ցանկանում են իրավական ռեժիմ սահմանել ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական պետական ​​ակտիվների բռնագրավման համար։

Պատգամավորները նաև ողջունում են ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի արդյունքները և վերահաստատում դիրքորոշումն առ այն, որ Ուկրաինան գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհի վրա: Նրանք նաև կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին՝ մեծացնել իրենց ռազմական աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և ցանկացած ձևով, որն անհրաժեշտ է:

Խորհրդարանը դատապարտում է նաև Ռուսաստանի բարբարոսական հրթիռային հարձակումը Կիևում մանկական հիվանդանոցի վրա և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վերջին այցը Ռուսաստան, որը չի ներկայացնում ԵՄ-ն և հանդիսանում է ԵՄ պայմանագրերի և ընդհանուր արտաքին քաղաքականության բացահայտ խախտում։ Փաստաթղթում ասվում է, որ Հունգարիան պետք է բախվի այդ գործողությունների հետևանքների: Հաշվի առնելով, որ Հունգարիայի վարչապետի, այսպես կոչված, «խաղաղության առաքելությանն» անմիջապես հաջորդել է  մանկական հիվանդանոցի հարձակումը, նշվում է, որ սա ցույց է տալիս Օրբանի ենթադրյալ խաղաղության ջանքերի «անտեղիությունը»:

Բանաձևն ընդունվել է 495 կողմ, 137 դեմ և 47 ձեռնպահ ձայներով։