ՀԴԲ-ն դեռ չի պարզել Թրամփի վրա կրակողի դրդապատճառները. AP

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետաքննության շրջանակում արդեն հարցազրույց է անցկացրել ավելի քան 100 մարդու հետ։ Կրակողի շարժառիթը դեռևս պարզված չէ, հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ ՀԴԲ-ի գործակալները մուտք են գործել հրաձիգ Թոմաս Մեթյու Քրուքսի բջջային հեռախոս և ստուգել նրա համակարգչի, տան և մեքենայի պարունակությունը։ Համադասարանցիները նրան բնութագրել են որպես խելացի, բայց ինքնամփոփ մարդու՝ նշելով, որ նա հաճախ ականջակալներով էր և միայնակ էր ճաշում: Նրանցից մեկի խոսքով՝ դպրոցում երիտասարդը հետապնդվել է արտաքին տեսքի պատճառով։

AP-ն նշում է, որ անորոշ են նաև կրակողի քաղաքական հայացքները։ Մասնավորապես, նա 15 դոլար է նվիրաբերել Դեմոկրատական կուսակցությանը Ջո Բայդենի երդմնակալության օրը, թեև Փենսիլվանիայում գրանցված է եղել որպես հանրապետական։ Ոստիկանները սոցցանցերում չեն գտել նաև ինքնասպանության գրություն կամ հաղորդագրություններ, որոնք կարող են բացատրել նրա արարքի պատճառը։

Թրամփի դեմ մահափորձն իրականացվել է հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գնդակը վնասել է նրա աջ ականջը։ Հրաձգության հետևանքով զոհվել է հանրահավաքի մասնակիցներից մեկը, ևս երկուսը վիրավորվել են։

Թոմաս Մեթյու Քրուքսը գնդակահարվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից։