Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի է այցելել

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։ Այս մասին հայտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը:

Մարզպետը,  Մարտունու  համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելեց  համայնքի միջոցներով բացված հանրային լողափ, տեղում ծանոթացավ հուլիսի 22-ին այստեղ կայանալիք վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության  նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։

Կարեն Բոթոյանը նշեց, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։

Մարզպետը հավելեց նաև, որ նման կարգի միջոցառումը կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար: 

Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում,  տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետը հատուկ քննարկման առարկա դարձրեց որոշ համայնքներում առկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։

Կարեն Բոթոյանը իր խոսքում  նշեց, որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև համայնքների ղեկավարների կողմից նեկայացված այլ բնույթի  հարցեր։