Գերմանիան 10 մլն եվրո կհատկացնի Կիևի մանկական «Օխմատդետ» հիվանդանոցի վերականգնման համար

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

Գերմանիան Ուկրաինային 10 մլն եվրո է հատկացնում հուլիսի 8-ին ռուսական հարձակման հետևանքով մասամբ ավերված Կիևի մանկական «Օխմատդետ» հիվանդանոցը վերականգնելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք չպետք է ընդունենք և չենք հաշտվի այն փաստի հետ, որ Ուկրաինայում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման այս վայրն այլևս գոյություն չունի»,- ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցը Rheinische Post թերթին տված հարցազրույցում։

Հատկացված գումարը, այլ դոնորների և ներդրողների միջոցների հետ միասին, կուղղվի հիվանդանոցն արագ աշխատանքային վիճակի վերադարձնելու և շենքը ձմռանը շահագործման նախապատրաստելու համար։ Խոսքը, մասնավորապես, հիվանդանոցի ճակատամասի, բուժման սենյակների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և ջերմային մատակարարումների վերանորոգման և պահպանման մասին է։

Շուլցը նշել է, որ մանկական հիվանդանոցի ավերումը ցույց է տալիս, թե «որքան անխիղճ ու անմարդկային կերպով է Ռուսաստանը վարում այս ագրեսիվ պատերազմը»։ Նա հավելել է, որ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից «ամենից շատ» տուժում են երեխաները։

Հիվանդանոցը, «մեծ հավանականությամբ, խոցվել է ռուսական X-101 հրթիռով»։ Այս եզրակացությանն են եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի փորձագետները, ովքեր վերլուծել են տեսագրությունները և տեղում ուղղակիորեն ուսումնասիրել վնասը։ Ըստ վերջին տվյալների՝ հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հիվանդանոցին հարվածի վայրում հայտնաբերել է ռուսական X-101 հրթիռի բեկորներ։