Ալիևի կուսակցությունը որոշել է Մեջլիսի արտահերթ ընտրություններում պատգամավորի իր թեկնածուներին

Լուրեր

21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կուսակցությունը որոշել է Միլլի Մեջլիսի պատգամավորների թեկնածուներին 2024 թվականի սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրությունների համար։

Քաղաքական ուժը պատգամավորության թեկնածուներ է առաջադրելու բոլոր 125 ընտրատարածքներում։

Թեկնածուների ցուցակում են փոխվարչապետ Ալի Ահմեդովը, Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախկին նախագահ Մուբարիզ Գուրբանլին և հանձնաժողովի նախկին փոխնախագահ Սայադ Արանը, լրագրողներին ասել է կուսակցության վարչության անդամ Մուսա Գուլիևը։

Նա նշել է, որ Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախկին նախագահ Վասիֆ Թալիբովի, Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Իսա Հաբիբբեյլիի և Մեջլիսի նախկին խոսնակ Օքթայ Ասադովի անունները բացակայում են ցուցակից։

Ընտրություններին մասնակցելու են նաև ընդդիմադիր «Մուսավաթ» և «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) կուսակցությունները։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։