Փարիզի քաղաքապետն Օլիմպիական խաղերին ընդառաջ լողացել է Սեն գետում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել է Սեն գետում՝ ցույց տալու համար, որ ջուրը բավականաչափ մաքուր է, որպեսզի բացօթյա լողի միջոցառումներ անցկացվեն այս ամսվա վերջին Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, գրում է DW-ն:

Փարիզի խաղերի եռամարտի և մարաթոնի ժամանակ մասնակիցները պետք է լողան Սենում, որտեղ ավելի քան մեկ դար լողալն անօրինական է եղել:

Իդալգոն գետն անվանել է «նրբագեղ», բայց մի փոքր սառը:

«Խաղերի նախօրեին, երբ Սենն առանցքային դեր կխաղա, այս միջոցառումը ներկայացնում է քաղաքի և պետության ջանքերի ցուցադրությունը՝ բարելավելու Սենի ջրերի որակը և գետի էկոլոգիական վիճակը»,- ասել է Իդալգոն։

Առնվազն 1,5 միլիարդ դոլար (1,4 միլիարդ եվրո) է ծախսվել երկար տարիներ աղտոտված գետը մաքրելու համար։ Սենը, այնուամենայնիվ, շարունակում է անհանգստության պատճառ մնալ․ կրկնակի փորձարկումները ցույց են տվել թույլատրված մակարդակից բարձր կոյուղաջրերի առկայություն՝ մինչև այս ամսվա սկիզբը, երբ նմուշները սկսել են ցույց տալ, որ գետը վերջապես պատրաստ է խաղերին: