Ռուսական կամիկաձե անօդաչուն Բելառուսի տարածք է թռել ու պայթել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը Բելառուսի տարածք է թռել ու պայթել Գոմելի շրջանում։ Այս մասին հայտնել է «Беларускі Гаюн» մոնիթորինգային խումբը, փոխանցում է Meduza-ն։

Դիտորդների տվյալներով՝ «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքը հուլիսի 16-ի առավոտյան ընկել է Օկտյաբրսկի շրջանում՝ Պարիչի  և Լյուբան գյուղերի միջև՝ Բոբրույսկից մոտավորապես 55 կիլոմետր և Ուկրաինայի հետ սահմանից 120 կիլոմետր հեռավորության վրա։ ԱԹՍ-ի պայթյունը հաստատում է, որ այն չի եղել ուսումնական ու հետախուզական, այլ նախատեսված է եղել Ուկրաինայի տարածքի վրա հարձակման համար։

Դիտորդական խմբի զեկույցների համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում առնվազն չորս ռուսական անօդաչու թռչող սարքեր են մտել Բելառուս։ Հուլիսի 11-ի երեկոյան Ուկրաինայի վրա ռուսական հերթական հարձակման ժամանակ Գոմելի շրջանի Լոև գյուղի մոտ ռուսական անօդաչու թռչող սարք է նկատվել։

Հուլիսի 13-ի գիշերը մեկ անօդաչու թռչող սարք բելառուսա-ուկրաինական սահմանով Գոմելի շրջանում մտել է Բելառուսի օդային տարածք և երեք ժամ թռել Վիտեբսկի ուղղությամբ՝ անցնելով 350 կիլոմետր։

Բելառուսական ավիացիան օդ է բարձրացել՝ անօդաչու սարքերը որսալու համար։

Հուլիսի 16-ի գիշերն էլ ռուսական մեկ այլ անօդաչու թռչող սարք 60 կիլոմետր թռիչք է կատարել Բելառուսի օդային տարածքում։ Չորրորդ անօդաչու թռչող սարքը նկատվել է հուլիսի 16-ի առավոտյան։ Միաժամանակ, Բելառուսի ռազմաօդային ուժերի Սու-30 կործանիչն ու Մի-24 ուղղաթիռը թռել են Գոմելի և Մոգիլևի շրջանների վրայով։