Թբիլիսիում բացվեց Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը, որն առաջինն է իր տեսակի մեջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում իր դռներն է բացում Արևելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցը

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր բացվեց Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցը, որն առաջինն է իր տեսակի մեջ. տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի պատասխանատուն:

Լինելով Արևելյան գործընկերության «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ից մեկը, այն ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրներից ուսանողներին կապահովի նորարարական ուսումնական ծրագրով՝ միաժամանակ խթանելով բազմամշակութային փոխանակումներին և համագործակցությանը:

 

Այսօր Արևելյան գործընկերության եվրոպական առաջին դպրոցն իր դռները բացեց Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան ներկայացնող 30 աշակերտի առջև: Ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվեց ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի կողմից Եվրոպական դպրոցի պաշտոնական բացմամբ:

 

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ասաց. «Ես անչափ հպարտ եմ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի բացման նպատակով Թբիլիսիում գտնվելուս առթիվ: Այս նախագիծն իմ սրտին անչափ մոտ է: Այն նշանավորում է ԵՄ–ի և նրա Արևելյան գործընկերների միջև համագործակցության նոր հանգրվանը: Երիտասարդներին որակյալ կրթություն առաջարկելը ներդրում է ուսանողների, նրանց երկրների ու մեր ամուր և կայուն գործընկերության ապագայի ուղղությամբ: Դպրոցի բացումը նաև վերահաստատում է մեր վճռականությունը՝ հասնելու «2020 թվականի համար 20 թիրախային արդյունքներ»-ին, որոնք Արևելյան գործընկերության առանցքում են և շոշափելի օգուտներ կբերեն քաղաքացիներին»: